ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսա­կան կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողություն­ների իրավա­կան կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Դասընթացի նպատակը ՊՆ ռազմական ոստիկանու­թյան խաղաղապահ դասակի զինծառայողների մասնագիտական հմտությունները և իրավագիտակ­ցության մակարդակը բարձրացնելն էր:

--00--ԱՀ

Տեսանյութեր