Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ահարոն Վարդանյան

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանական իշխանություններին մոտ կանգնած վերլուծաբաններից մեկը գրում է, որ Արաքսից հյուսիս գտնվող դիկտատորը տարօրինակ կերպով անտեսում է Իրանի խաղաղ ուղերձները և համապատասխան կերպով չի արձագանքում դրանց։ Այնուհետև ավելացնում, որ եթե նման կերպ շարունակվի, ապա ուղերձներ հղելու ձևը կարող է փոխվել այնպես, որ դրանք հասու լինեն Բաքվի իշխանություններին։

Կարող ենք ասել՝ Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր երանգավորում է ստանում»։

--00--ԱԹ

Տեսանյութեր