Ալիևն ասաց՝ Վարդենիս չէ Բասարգեչար է, հիմա Փաշինյանը խոսում է Չայզամի, էյվազլու անուններով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«ՀՀ կառավարության անդամը խոսում է համագործակցության մասին, իսկ Ադրբեջանը Երասխում հայ զինվոր է սպանում։ Ասում էին՝ Արցախը տանք, խաղաղություն կտիրի, սակայն այժմ ադրբեջանցիները Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա են գտնվում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«ՀՀ իշխանությունը պետք է կամք ու գիտելիք ունենա պարտադրելու մեր պայմանները: Ալիևն ասաց՝ Վարդենիս չէ, Բասարգեչար է, մեկ օր հետո Փաշինյանը խոսում է Չայզամի և էյվազլու անուններով: Միակողմանի բոլոր զիջումները բերում են նոր զիջումների և լարվածության, ու երբեք չի բերում խնդրի լուծման: Արբեջանը չի թաքցնում՝ իր նպատակը՝ Երևանն ու Սևանն է, որքան միակողմանի զիջումների գնանք, այնքան ագրեսիվ են դառնալու»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ