Ադրբեջանն ասում է՝ Զանգեզուրը, Սևանը բիզիմդիր, Երևանն էլ՝ հարցական․ Ты мужчина, или что

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Երասխի սահմանին այսօր իրավիճակը կայուն է եղել։ Գյուղացիները վստահեցնում են, թե ամուր կանգնած են սահմանապահների թիկունքին, բայց և ընդգծում՝ պետք եղած ժամանակ չգիտեն` ինչով են կռվելու։

«Դատարկ ենք, թշնամին եկավ, եղանո՞վ կռվենք, թե՞ փետով։ Զենք չկա, վախն էդ ա։ Որ զենք ունենամ, չեմ վախենա, կդիմադրեմ, մինչև օգնություն գա»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Երասխ գյուղի բնակիչ Դավիթ Սինանյանը։

Նրա խոսքով, սահմանից հաճախ են կրակոցների ձայներ լսում։ Սովորաբար մի ժամ կրակում են, ապա դադար է լինում ու նորից կրակոցները վերսկսվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։