Մինչև 2-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդակոծել է Երասխի դիրքերը․գյուղապետը հրդեհ մարելիս է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

նկար

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը՝ մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը․ նա այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս