Պայմանագրի ստորագրման օրն է խոցվել ուղղաթիռը, դրա համար ՌԴ-ն խիստ հայտարարություն չարեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Ադրբեջանը չպետք է ՀՀ տարածքում որևէ գործողություն աներ, մանավանդ, երբ ուղղաթիռը հայկական չէր։ Այդ ամենից հետո նրանց ագրեսիվ պահվածքի մասին էր խոսում նաև այն, որ ասացին՝ պատրաստ են փոխհատուցել ուղղաթիռի խոցումը», - այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նշել է նաև, որ կարծում է՝ «պայմանագրի ստորագրման պահին է խոցվել ուղղաթիռը, դրա համար ռուսական կողմից դատապարտող հայտարարություն չեղավ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երասխում տեղի է ունեցել զոհված ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը, որին ներկա են եղել նաև ԱԺ ընդդիմադիր ուժերն ու ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

--00—ԼՄ