Ալիևի հրամանով ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջանների։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Համաձայն հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի` այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանները` Ջրական (Ջեբրայիլ), Քարվաճառ (Քելբաջար), Սանասար (Կուբաթլի), Քաշաթաղ (Լաչին) և Կովսական (Զանգելան), անցել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:

«Ղարաբաղի» տնտեսական գոտում են ներառվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ (Աղջաբեդ), Ակնա (Աղդամ), Պարտավ (Բարդա), Վարանդա (Ֆիզուլի), Խոջալու, Մարտկերտ (Խոջավենդ), Շուշի և Թարթառ շրջանները: