«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կմնա կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հասարակական

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց նրան կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը ձերբակալվեց ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Ըստ փաստաբան Գայանե Պապոյանի ՝ Գոռ Սեդրակյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է իր քաղաքական գործունեության հետ։

--00--ԿԿ