Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Բաբայան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 18,  24News

Բաբայան

Ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է դաշինքի անդամ Արսեն Բաբայանը:

«Արձանագրենք, որ նոյեմբերի 11-ին ինձ ապօրինի ձերբակալած ՀՔԾ քննիչ Չիլինգարյանը, ում հետ այն ժամանակ շատ հետաքրքիր զրույց ունեցա դատարանում, այսօր նույնքան ապօրինի ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին:

Հետո ուրիշ բաներ չպատմես ինձ, քննիչ Չիլինգարյան: Դու չկարողացար հաղթահարել...
Ավետիսյան ու Չիլինգարյան քննիչ տեսակը պիտի ոչնչացվի մեր իրավապահ համակարգից»,- գրել է Բաբայանը:

  --00—ՄՀ