Իսահակյան գյուղի անասնաբույժը մեկ ամիս առաջ էլ է փորձել ինքնասպան լինել․ գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Հասարակական

Շիրակի մարզի Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Իսահակյան գյուղի համայնքապետ Արտավազդ Արսենյանը։

Նա նշեց, որ անասնաբույժն ինքնասպան է եղել հուլիսի 1-ին և իրենք այդ մասին իմացել են, երբ գյուղում սիբիրախտի տարածման հետ կապված քննարկում ունենալու համար գնացել են նրա տուն։

Հարցին, թե արդյո՞ք անասնաբույժի ինքնասպանությունը կարող է կապված լինել հիվանդության տարածման ու գյուղացիների սիբիրախտով վարակվելու հետ, նա պատասխանեց․ «Չեմ կարծում, կինն ասաց, որ մի ամիս առաջ էլ է փորձել ինքնասպան լինել, սակայն ինքը կանխել է դա»։

Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղում կենդանիների մորթն իրականացրած ու մսի մշակմամբ զբաղված 7 անձի տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, սիբիրախտ հիվանդության ախտորոշմամբ։

--00--ԿԿ