«Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Հասարակական

«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիր։

Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդ մարդկանց (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի դիմում-հայտերի միջոցով:

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր։

Ծրագիրը կազմված է 3 հիմնական փուլերից՝
1. Ներածական եռօրյա սեմինար Ծաղկաձորում (հուլիսի 2-4, 2021):

Մասնակիցներին կներկայացվեն երիտասարդական մասնակցության, առաջնորդության, երիտասարդական աշխատանքի, երիտասարդական ներառման, երիտասարդական զբաղվածության հիմնախնդիրները:

2. «Աշխատաշուկայում ինտեգրման համար պահանջվող գիտելիքներ, հմտություններ և ունակություններ» խորագրով դասընթաց Երևանում (ԵՊՀ, Ալեք Մանուկյան 1, հուլիս 7-օգոստոսի 1, 2021):

3. Ինթերնշիփ (պրակտիկա գործատուների մոտ) և մասնակցություն այլ երիտասարդական հասարակական միջոցառումներին (օգոստոսի 1-հոկտեմբերի 25, 2021)
• Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան այն երիտասարդները, որոնք՝
• Տեղափոխվել են Արցախից 2020 թ. պատերազմի հետևանքով
• Մոտիվացված են ընդգրկվելու ծրագրում
• Պատրաստ են անցնել ինթերնշիփ (պրակտիկա) տեղական ձեռնարկություններում
• Պատրաստ են ներգրավվել երիտասարդական նախաձեռնություններում և մասնակցել իրենց հետաքրքրությունների և նախապատվությունների շրջանակում երիտասարդական ՀԿ-ների կողմից իրականացվող միջոցառումներին
• Ունեն երիտասարդական գործունեության փորձ (կդիտվի որպես առավելություն)
• Պատրաստ են մասնակցել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին:

Մասնակցությունը ծրագրին անվճար է։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://docs.google.com/forms:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.06.2021 թ.:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն։
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 71-01-80
Էլ. հասցե` [email protected]

--00--ԿԿ