Ռուս սակրավորները ԼՂ-ում չպայթած զինամթերքի ոչնչացումը շարունակում են

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Ղարաբաղ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների ոչնչացման ուղղությամբ:

«Ականազերծող խմբի կողմից հայտնաբերված պայթուցիկ իրերը, որոնք պատկանում են առաջին կարգի վտանգին՝ զորավարժարան տեղափոխվելուց հետո, ոչնչացվում են պայթեցման եղանակով», - ասել է մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայող Վլադիսլավ Կելզինը:

Յուրաքանչյուր օր «Баллыджа» հատուկ զորավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 30 պայթուցիկ օբյեկտ՝ ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:  

Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել է Մարտունու շրջանում ականազերծման ժամանակ:

Ընդհանուր առմամբ, 2020 թ․ նոյեմբերի 23-ից մինչ օրս 2148 հա տարածք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ մաքրվել է չպայթած զինամթերքից, 1892 շենք ստուգվել է սակրավորների կողմից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթուցիկ նյութ:

--00—ՄՀ