Գյումրի-Մարմաշեն ճանապարհին մահվան ելքով վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

վթար

2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ E60» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեքենայի վարորդն ու ուղևորը:
 

Նախաքննությունը շարունակվում է:
--00—ՄՀ