Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Prado-ն․ վերջինը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News   

վթար

Օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Հարություն Մարդոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արա Գալստյանի վարած Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Toyota Land Cruiser Prado-ն էլ կողաշրջվել է։

--00—ՄՀ