Գյումրիում Mercedes-ը տապալել է էլեկտրասյունն ու հայտնվել ձորակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

․

Այսօր՝ ապրիլի 18-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 35 ZP 816 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլետրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: