Դատավարության ժամանակ հայ ռազմագերին դատավորին խնդրել է իրեն հայրենիք վերադարձնել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Բաքվում շարունակվում է շինծու հանցագործությունների համար մեղադրվող 14 հայ ռազմագերիների դատական գործընթացը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ 

«Եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման»,- այս մասին ասել է դատավոր Աֆղան Հաջիևը։

Ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել։ Ռազմագերիները մասամբ ընդունել են ներկայացված մեղադրանքը, սակայն՝ որ մասով, ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնում։

--00--ԱՀ