Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Աբրահամյան

Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են, որոնք հիմքում ունեն մի քանի հիմնական պատճառ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ թվարկելով պատճառները:

«Առաջինը պայմանավորված է 2020 թվականի պատերազմի արդյունքներով և դրանում ներքաղաքական գործոնով:
Երկրորդ՝ այս տարվա փետրվարի ԳՇ հայտնի հայտարարությունն ու դրա տակ ստորագրություն դնողների հարցը միայն ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հեռացմամբ չի սահմանափակվելու: Ուղղակի իշխանությունները գործընթացն անաղմուկ տանելու տրամաբանության ներքո թողել են հետընտրական ժամանակաշրջան:

Երրորդ՝ կան զինվորականներ, այդ թվում՝ բարձրագույն սպայական կազմից, ովքեր կարծում էին, թե ընտրություններով իրավիճակ կփոխվի և հնարավորություն կլինի գնալու զինված ուժերի իրական բարեփոխումների ճանապարհով, սակայն ընտրությունների արդյունքը դա թույլ չտվեց:

Այնպես որ, ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն՝ սպասելի են, ինչ-որ առումով՝ օրինաչափ», - գրել է փորձագետը:

--00—ՄՀ