Փրկարարական 1 ջոկատով կշարունակեն աճյուններ որոնել Վարանդայի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

աճյուն

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այդ մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նույն ուղղությամբ որոնումներ իրականացվել են նաև երեկ՝ հունիսի 23-ին։ Աշխատանքներն արդյունք չեն տվել։ Հրադադարից հետո մինչ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1 584 աճյուն»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

--00—ԼՄ