Ռոբերտ Քոչարյանը հաղթելու դեպքում պաշտոն կառաջարկի Կարեն Կարապետյանին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Քոչարյան Կարապետյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք ունի թեկնածու ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնի համար:

«Իհարկե, ունեմ: Ես մի անգամ ասել եմ, որ մենք ունենք կառավարության առնվազն երկու-երեք կազմ: Գրեթե հավասարազոր»,- ասել է նա:

Հնարավո՞ր է արդյոք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերադարձը: Եթե այո՝ ապա ի՞նչ կարգավիճակով: Այս հարցին Քոչարյանը պատասխանել է.

«Մենք նրա հետ շփվում ենք, ընդ որում՝ մշտապես: Ես պարզապես ափսոսում եմ, որ նա հեռացավ: Ես կարծում եմ՝ այն ամենն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, պարզապես սխալ էր: Համենայն դեպս, իմ կողմից առաջարկ կլինի»

--00--ԱԹ