«Նիկո՛լ Փաշինյան, ես քեզ բանավեճի եմ հրավիրում»․ Մարուքյանը տեսաուղերձ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը տեսաուղերձ է հրապարակել՝ բանավեճի հրավիրելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

«Նիկո՛լ Փաշինյան, ես քեզ բանավեճի եմ հրավիրում՝ խոսելու ներկայի ու ապագայի մասին: Ակնհայտ է, որ դա այն բանավեճը չէ, որը դու ցանկանում ես ունենալ նախկին նախագահների հետ, բայց այն բանավեճն է, որը ցանկանում է լսել ՀՀ քաղաքացին: Պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում տետատետ բանավիճել: Ահա դա կլինի բանավեճ, կարող ենք խոսել ներկայի և ապագայի, ոչ թե նախկինների «մեյդը» փռելու մասին», - ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Մարուքյանը, ապա հավելել, որ սպասում է Նիկոլ Փաշինյանի պատասխանին: 

Ավելի վաղ «Քաղաքացիական պահմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, սակայն վերջիններս այն մերժել էին։

--00—ԼՄ