Կարևորվել են Երևանի և Ճապոնիայի միջև տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է դեսպան Ֆուկուշիմային մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորել են Երևանի և Ճապոնիայի քաղաքների միջև տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի ստեղծումն ու զարգացումը:

--00--ԱՀ