Հունիսի 3-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ԱԺ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

--00—ՄՀ