ԱԺ-ն առաջին ընթարցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

ԱԺ-ն առաջին ընթարցմամբ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց  «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագիծը:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի այսօր՝ գրավոր առաջարկությունների համար սահմանված 3 ժամը լրանալուց հետո:

Նշենք, որ նիստին մասնակցել է 89 պատգամավոր: ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտել են նիստը:

Նշենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքից 54 պատգամավորի ներկայացրած նախագիծը փոփոխություններ է ենթադրում ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում: Փոփոխությունների համաձայն՝ պետք է դադարեցվեն ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի: Մնացածը որպես Սահմանադրական դատարանի դատավոր շարունակում են աշխատել մինչև 12 տարի լրանալը: 

Դադրեցվում է նաև ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը, ինչից հետո, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում դատավորների թափուր տեղերը լրացնելուց հետո, ՍԴ նոր նախագահ կընտրվի:

--00—ԼՄ