Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29,  24News

ԱԳՆ

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։

«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները վտանգավոր և տագնապալի են։ Անհրաժեշտ է իրավիճակի անհապաղ դեէսկալացիա։ Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։
   --00—ՄՀ