ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան՝ գնահատելու ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ԵԽԽՎ

ԵԽԽՎ զեկուցողը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով կազմակերպությանը: Այցի նպատակն է հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքների գնահատումը:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով սկսվեց Արցախյան երկրորդ կամ 44-օրյա պատերազմը՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև. այն ավարտվեց նոյեմբերի 10-ին ընդունված համաձայնագրով։ Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։ 

Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ 

2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր , իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։

--00--ԱԹ