ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

հֆֆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ մայիսի 18-ից հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա 2021թ-ի հունիսին։:

Դասընթացը անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Դասընթացի ուսման վարձը 200.000 դրամ է, վճարումը կարելի է կատարել երկու մասով, առաջին մասը (100․000 ՀՀ դրամ)՝ մինչև ս.թ. հունիսի 14-ը ներառյալ, իսկ երկրորդը՝ ավարտական մոդուլի ավարտից առնվազն հինգ օր առաջ:

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 1570059720290300 Ամերիաբանկ ՓԲԸ

Պահանջվող փաստաթղթեր՝

անձնագրի/ID քարտի սկանավորած պատճեն` երկու կողմից,

 3x4 չափսի նկարի սկանավորած պատճեն՝ .jpg ֆորմատով,

 բժշկական տեղեկանք (սկանավորած պատճեն),

 տեղեկանք, որը կհաստատի, որ դիմորդը C կարգի դիպլոմ ստանալուց հետո ունի առնվազն վեց ամսվա մարզչական փորձ՝ (սկանավորած պատճեն),

 տեղեկանք ոստիկանությունից դատվածության և հետախուզման առկայության/բացակայության մասին (սկանավորած պատճեն),

 նշված բանկային հաշվին դասընթացի դասընթացի մասնակցության առաջին մասի վճարման անդորրագիր (սկանավորած պատճեն):

Դասընթացի ընդունելության և անցկացման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ

Լիազորագրի օրինակը կարող եք տեսնել այստեղ

--00—ՄՀ