Ընտրությունների մասով ԿԳՄՍՆ-ից հրահանգ ինձ չի եղել, չի էլ լինի. Պոլիտեխնիկի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, ռեկտորի ընտրության ժամանակ քաղաքական տարրեր չի նկատել, պարզապես մրցակցությունն է ուժեղ եղել: 24News-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց՝ այս ընթացքում որևէ խոչընդոտի, խժդժության բուհում չի հանդիպել:

Խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից ու դրանցում բուհերի հնարավոր ներգրավվածությունից, մասնավորապես՝ համալսարանի միջոցով «ձայներ ապահովելուն», ռեկտորը հավաստիացրեց. «Ընտրությունների մասով ԿԳՄՍՆ-ից հրահանգ ինձ չի եղել, չի էլ լինի: Քաղաքականացված չենք եղել, ցանկություն ու տրամադրություն էլ չունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ