Մեդալի հավակնորդների քննության արդյունքը հայտնի է. 7 -ը չեն ստացել 18 և բարձր միավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

քննություն

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները Մաթեմատիկա առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ընդհանուր առմամբ մեդալ ստանալու համար հայտ է ներկայացրել 183 հավակնորդ։ 92-ը հանձնելու է միասնական քննություն, կենտրոնացված քննության համար հայտ ներկայացրած 91 շրջանավարտից 73-ը հունիսի 25-ին ներկայացել է քննության ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։

Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել է գերազանց գնահատականը, իսկ 7 հոգին չի ստացել 18 և ավելի բարձր միավոր։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը։

Համավարակի պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` Մաթեմատիկայից:

--00—ԼՄ