Ֆրանսիայի Սբ Պետրոսի և Պողոսի տաճարում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

հրդեհ

Ֆրանսիացի հրշեջները փորձում են մարել հրդեհը, որ բռնկվել է Լիլ քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս ու Պողոս եկեղեցում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է երկրի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դերմանենը: 

«Այս րոպեներին փրկարար ծառայությունը պայքարում է հրդեհի դեմ՝ Սուրբ Պետրոս ու Պողոս եկեղեցում՝ Լիլ քաղաքում»,- գրել է նա՝ իր աջակցությունը հայտնելով: 

ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ հրդեհը, որ սկսվել է մի քանի ժամ առաջ, ներկայում գրեթե մարված է, սակայն տանիքից դեռ շարունակում են թափվել ծածկույթի ածխացած մասերը: Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն կանցկացվի:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս