Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է 22-ամյա վարորդը Փարաքարում Նիվայով բախվում ավտոբուսին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

նկար

Ապրիլի 30-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ թիվ 35 հասցեի դիմաց, բախվել էին Փարաքար գյուղի բնակիչներ, 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած «ВАЗ 2121» մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած «ГАЗ Ա64» մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած «ГАЗ 2410» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Տեսախցիկից պարզ է դառնում, որ վթարի մեղավորը Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արայիկ Հովակիմյանն է։ Վթարի հետևանքով Հ. Ավագյանի ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 7 ամսական Ադրիանա Գ.-ն, 6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարաշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը։

Ավտովթարի տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս