Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ հետ ռազմական համագործակցությունը․ Bloomberg

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կասեցնել ԱՄՆ հետ գործակցությունը պաշտպանական և տնտեսական ոլորտում։ Պատճառն այն է, որ ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս  մասին Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ գրել է ամերիկյան Bloomberg պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի ուղերձը չի ազդի ռազմական ոլորտում Թուրքիայի հետ ռազմական ունեցած հարաբերությունների վրա։ Այդ մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Մենք որևէ փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք չենք կարծում, որ ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը կանդրադառնա այդ հարաբերությունների վրա»,-ասել է Քիրբին՝ հույս հայտնելով, որ թուրք-ամերիկյան կապերը ռազմական ոլորտում միայն կամրանան։

 --00—ՄՀ