Նոր Ղազանչիում առաջ տված դիրքերը թշնամին առավոտյան նույնչափ ետ է քաշել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Նոր Ղազանչի

Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Նրա խոսքով՝ իմանալով իրողության մասին և տեղեկացնելով երկրի ղեկավարությանը՝ ինքն անձամբ է մասնակցել բանակցություններին:

«Խնդրի մասով բանակցել ենք հայկական զինված ուժերի սպայակազմի, ադրբեջանցիների և Նոր Ղազանչի գյուղում տեղակայված ռուս խաղաղապահների հետ: Թշնամին պատճառաբանում է, որ դրանք իրենց պատմական հողերն են, ինչին հակառակ՝ պատասխանեցինք, որ այս տարածքները հայկական պատմական հողեր են: Ղեկավարության միջամտությամբ՝ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն այսօր առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ են տվել: Ի դեպ, նշեմ, որ հունվարին նման անհաջող դեպք ևս գրանցվել է. գյուղացիները հողերի մշակմամբ զբաղվելու ժամանակ էին նկատել»,- տեղեկացրել է Հ. Բախշիյանը:

 --00—ՄՀ