Սյունիքը կորցնելու վտանգ կա․ սա պետական խնդիր է․ Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ամենից վատ բանը վտանգները բացառելն է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հիշում եք՝ մինչև այս պատերազմը իշխող կուսակցության կարկառուն դեմքերն ասում էին` բացառում ենք, որ Թուրքիան կարող է այս պատերազմի մասնակից լինել: Մենք ինչ ունեցանք: Այն վիճակում ենք, որ ամեն օր պետք է ընդունենք, որ այդ վտանգը կա, ամեն օր քայլեր ձեռնարկենք այդ վտանգից խուսափելու ու այն չեզոքացնելու համար: Սա պետական խնդիր է: Երբ մեկ-մեկ ես ծանոթանում եմ այն հարցերի հետ, որ քննարկվում են խորհրդարանում կամ կառավարությունում, շշմում եմ»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով` այս իշխանության համար առաջնահերթությունների հարցը բացակայում է. ՀՀ իշխանությունը չգիտի՝ չի կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից, դա է պատճառը, որ վեց ամիս անց այդ ուղղությամբ չի արվել բացարձակապես ոչինչ: 

«Վեց ամիս անց նոր քննարկում են, թե բարեփոխումներ են պետք ԶՈւ-ում: Կա վտանգ, և այն պահանջում է պետական ռեսուրսների, ողջ ազգի լրջագույն մոբիլիզացիա. ոչ թե զինվորական, այլ ռեսուրսների` մտավոր և մարդկային»,- նշեց Քոչարյանը:

--0--ԿԿ