Մեղրիի քաղաքապետին «հրավիրել են» Երևանի ոստիկանության բաժին․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին...

Մ. Զաքարյանի

տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին , որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթհայթել!!!

Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։

Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ ինքը և Մխիթար Զաքարյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանություն, սակայն ոստկիանությունում հայտնել էին, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված որևէ գործողություն չի կատարվում:

--00--ԱՀ