Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի քննությունն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

․

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքի քննությունն ավարտվեց։

Որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 22։00-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 21֊ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

--00--ԱՀ