Եվրանեսթում ՀՀ պատվիրակության ղեկավարն ընդգծել է ԼՂ ինքնորոշմանն այլընտրանք չլինելը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

քաղաքական

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանն այլընտրանքի բացակայությունը: Այս մասին Ենգիբարյանն ասել է խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նիստի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձևի ընդունումն Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, և ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը»,- նշել է Ենգիբարյանը:

Պատգամավորը հավելել է, որ Հայաստանը Եվրանեսթը տեսնում է, որպես հարթակ, որը միացնող կամուրջ է հանդիսանում հուսալի հարաբերությունների կառուցման համար և շատ կարևոր է, որ այդ հարթակն օգնի թուլացնել տարածաշրջանում առկա լարվածությունը և նպաստի ավելի կառուցողական միջավայրի ստեղծմանը:

--0--ԿԿ