Արցախում պետությանը 100 միլիոն դրամի չափով գույքային վնասի դեպքով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

դատ

Արցախում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ՝ 2020 թվականի հոկտեմբերին պետությանը 100 միլիոն  դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ, քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 2020 թվականի փետրվարի 8-ին  դատախազության կողմից քրեական գործ  էր հարուցվել՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով»,-հայտնել են դատախազությունից՝ հավելելով,որ քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։

  --00—ՄՀ