Կրեմլն արձագանքել է «Իսկանդերի» մասով Ալիևի՝ Պուտինի հետ հարցը քննարկելու հայտարարությանը 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե Պուտինի հետ քննարկել է վերջին պատրեզամի ժամանակ «Իսկանդեր» կիրառելու մասով հայկական կողմի հայտարարությունը։ Ըստ Պեսկովի՝ Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման հարցը քննարկվում է զինվորականների գծով, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Զինվորական գծի երկայնքով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը ստացե՞լ է նամակը, և արդյոք թեման իսկապես քննարկվե՞լ է երկու նախագահների հեռախոսազրույցի ընթացքում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը, այդ կապակցությամբ Բաքուն ապացույցներով ու լուսանկարներով պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա։

--00—ԼՄ