Լրտեսության մեջ մեղադրվողին այժմ պաշտոնի են նշանակում, անհանգստացնող է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումները չեն զարմացնում։ 24News-ի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ այսօր՝ ապրիլի 8-ին, գործադիրի նիստի ժամանակ Տավուշի մարզպետ է նշանակվել Հայկ Ղալումյանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Վահե Ղալումյանի եղբայրը ( նրանք, ի դեպ, Փաշինյան ընտանիքի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են), Կոստանյանը նշեց. «Նորություն չէ, որ Փաշինյանը մի բան ասում է, մեկ այլ բան՝ անում, հետ է կանգնում իր սկզբունքներից, հետևաբար այդ նշանակումն էլ զարմանալի չէ»։

Անդրադառնալով մեկ այլ նշանակման, երբ ԱԱԾ-ում պաշտոն է ստացել նախկինում լրտեսության մեջ մեղադրվողը, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորն ընդգծեց. «Դա արդեն անհանգստացնող է, փաստորեն, թշնամական երկրի համար լրտեսություն անողը կարող է առանց որևէ խոչընդոտի պաշտոն ստանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս