Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտուն քաղաքներում զինամթերք կվնասազերծվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

վնասազերծում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքը չպայթած զենք-զինամթերքից մաքրելու նպատակով ԱԻ պետական ծառայության, «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպության, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները, ռուս գործընկերների հետ համատեղ, շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ:

«Զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: Հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ: Խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112»,- ասված է հայտարարությունում:

--00—ՄՀ