Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտի և Մարտակերտի հարակից տարածքներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Արցախ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ռուս գործընկերների հետ միասին, ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:

Օրվա ընթացքում պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրվում է չանհանգստանալ:

Տեղեկատու հեռախոս՝ 911:

--00—ՄՀ