Ապօրինի թմրաշրջանառություն՝ Նոր Հաճընում․ 25-ամյա երիտասարդի գրպանում փաթեթներ են գտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Մարտի 16-ին ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Նոր Հաճընի Գայի փողոցից բաժանմունք բերման ենթարկեցին Երևանի 25-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 3 փաթեթ դեղնականաչավուն, չորացրած, մանրացրած բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է վայրաճ կանեփի թփերից և պատրաստել իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ