Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. կա բերման ենթարկված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկություններն իրացրին հունվարի 27-ին՝ ժամը 14-ի սահմաններում։

Ջերմուկ քաղաքից մոտակա հանդամաս տանող ճանապարհին հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ։ Ջերմուկի բնակիչ, 48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։

Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ