Եղեգնաձորում ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել մի խումբ տղամարդիկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Մարտի 21-ից 22-ը ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, վետերանների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Եղեգնաձորի Միկոյան փողոցի շենքերից մեկի բակում ձերբակալել և, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 58-ամյա մի տղամարդու։

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մեքենայի սրահում հայտնաբերել են դեղնականաչավուն չորացված մանրացված զանգվածով փաթեթներ, որոնց ընդհանուր քաշը 12 գրամից ավելի էր։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Մարտի 26-ին , կեսգիշերն անց, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ ծառայողներն էլ, ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու կասկածանքով, Արենի գյուղի գործարաններից մեկի տարածքում ձերբակալել և Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 47 և 30 տարեկան երկու տղամարդու՝ «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Ֆորդի» սրահում հայտնաբերվել են դեղնականչավուն չորացված մանրացված զանգվածներ։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մարտի 28-ի գիշերը նույնպես Եղեգնաձորի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Նրանք Արենի գյուղի գործարաններից մեկի մոտ ձերբակալեցին և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղափոխեցին 29 և 36 տարեկան երկու տղամարդու։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղանականաչավուն չորացված մանրացված զանգվածով փաթեթ՝ 5 գրամից ավելի քաշով, և մոխրացված հետքերով գլանակ։ Մեքենայի վարորդը հայտնել է, որ հայտանբերվածը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ