Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նախ Հրազդանի կիրճում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 59-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով տարա կար՝ 15 գրամից ավելի քաշով։ Ձերբակալվածի հայտնածով՝ այն թմրամիջոց է։

Մյուս տեղեկությունը, ըստ որի՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը ապօրինի կանեփ է աճեցնում, Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն իրացրին հոկտեմբերի 5-ին։ Արդյունքում հայտնաբերեցին կանեփի 29 թուփ։

Երկու դեպքով էլ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։