2020 թ. Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենավատ տնտեսական տարին է. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2020-ը դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աշխարհի տնտեսության համար ամենավատ տարին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ճգնաժամի պայմաններում չի խստացրել մակրոտնտեսական քաղաքականությունը, հակառակը` մեղմացրել է այն:

Պատճառներն, ըստ ՌԴ նախագահի, օբյեկտիվ են. առաջին հերթին ազդել է համաճարակային իրավիճակը, սահմանափակումների ներդրումը, որ բացասաբար է անդրադարձել բիզնեսի վարման վրա, ընդհանուր առմամբ տնտեսական դինամիկայի վրա: 

--00--ԱԹ