Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ի բացասական կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24  24News  

S&p

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պարտքի սպասարկման կարողության կանխատեսումն իջեցրել է բացասական մակարդակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Barron’s-ը:

«Ռազմական գործողությունները կարող են սրել Ադրբեջանի տնտեսական, արտաքին և հարկաբյուջետային խոցելիությունները՝ այն ժամանակ, երբ տնտեսությունը թուլացել է COVID-19-ի և նավթի գների անկման պատճառով», - ասվում է S&P- ի հայտարարությունում:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ճնշող ազդեցություն կունենա տնտեսության ու ֆինանսների վրա, քանի որ լուծումը կարող է ձգվել բավականին երկար ժամանակ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ