Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաջողություններ ունենալ համընդհանուր պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային:

Նախարարը շնորհակալություն է հայտնել փոխվստահության մթնոլորտի համար, որը ձևավորվել է երկու հարևան պետությունների միջև` առողջապահության ոլորտում արդյունավետ և երկարատև համագործակցության արդյունքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ փորձի փոխանակման կարևորությունը: Նախարարը հույս է հայտնել, որ գործակցությունը շարունակական կլինի` նպաստելով հայ և վրացի ժողովուրդների` առողջապահության քաղաքականության դիրքորոշումների առավել արագ և արդյունավետ մշակմանը։

Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընկերության համար` նշելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաջողություններ ունենալ ոչ միայն համավարակի դեմ համընդհանուր պայքարում, այլև առողջապահական ոլորտի զարգացման, փորձի փոխանակման, երկուստեք աջակցության գործում:

--00--ԱՀ