ԱՀԿ-ի փորձագետը կասկած Է հայտնել, որ կորոնավիրուսն առաջացել Է Ուհանի շուկայում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24News   

Ուհան

Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել Է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ Է առաջացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հայտարարել Է Ռուսաստանից ԱՀԿ-ի խմբի փորձագետ, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը:

«Մենք եղել ենք շուկայում: Ես այնքան Էլ ծանոթ չեմ Չինաստանի սանիտարական կանոններին, բայց տեսնելով դա, իհարկե, շուկան շատ հեռու Է կատարելությունից «…» Ոչ մի ապացույց չկա, որ հենց այնտեղ Է առաջացել վիրուսը, հնարավոր Է՝ ուրիշ տեղ Է վիրուսը հայտնվել, բայց հիպոթետիկ տեսակետից այնտեղ բոլոր պայմանները կան վիրուսի տարածման համար»,-պատմել Է Դեդկովը:

Փորձագետը հավելել Է, որ այժմ շուկան փակ Է, շինարարություն Է տարվում, սակայն նույնիսկ հիմա կարելի Է եզրակացություն անել, որ կորոնավիրուսն սկսել Է հենց այնտեղից տարածվել: Ուհանի «Հուանան» շուկան, որտեղ վաճառվել են բանջարեղեն, ծովամթերք եւ վայրի կենդանիների միս, փակվել Է 2020 թվականի հունվարի 1-ին, երբ այդ պահին անհայտ հիվանդության բռնկման համաճարակաբանական հետազոտությունը հանգեցրեց դրան: Առաջին հիվանդացածներն աշխատել են հենց այդ շուկայում:

Սակայն գիտնականները մինչեւ այժմ միանշանակ եզրակացության չեն հանգել այն դերի հարցում, որը նա խաղացել Է վիրուսի տարածման մեջ: Այժմ Չինաստանում գտնվում Է ԱՀԿ-ի փորձագետների միջազգային խումբը, որը պարզում Է SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջումը: Մասնագետները չինական Ուհան են ժամանել հունվարի 14-ին, ենթարկվել են կարանտինի եւ հունվարի 29-ին սկսել աշխատանքը:

  --00—ՄՀ