Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է զինվորական պանթեոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

․

Հայոց Բանակի օրվա առթիվ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, զինվորականներ, համայնքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ այցելել են զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Բանակի օրվա առթիվ Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցվել։

--00--ԱՀ